Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ռեկորդային է
- 24timeam
- Jul 7, 2024
- 1 min read

Փարիզի ժամանակով ժամը 12:00-ին Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ռեկորդային է եղել՝ 26,63%, «գերազանցելով առաջին փուլի ցուցանիշները», հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն X-ում:
«Ժամը 12-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 26,63 տոկոս։ 2022 թվականի խորհրդարանական ընտրություններում նույն ժամին այն կազմել էր 18,99 տոկոս»,- հայտնել են գերատեսչությունից։
Հունիսի 30-ին կայացած առաջին փուլում այդ պահին ընտրատեղամասեր էր եկել ընտրողների 25,9%-ը։
Առաջին փուլում աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը հանրապետականների կուսակցության իր դաշնակիցների հետ հավաքել էր ձայների 33,15 տոկոսը, ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատը»՝ 27,99 տոկոսը, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի դաշինքը 20.04%-ով երրորդ տեղում է եղել։