top of page

Լալան ոչ միայն «Մեր բակն» էր, այլ «Մեր բակի» ամենալավ գույներից մեկն էր. Աշոտ Ղազարյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jun 23, 2024
  • 1 min read

«Լալան ոչ միայն «Մեր բակն» էր, այլ «Մեր բակի» ամենալավ գույներից մեկն էր, մեր Հայաստանի, Երևանի գույներից մեկն էր՝ վառ գույներից մեկը»,-Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, որտեղ տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը, ասաց դերասան Աշոտ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Լալա Մնացականյանի գնալով մշակույթի գործիչների ծաղկեփնջից մի գեղեցիկ ծաղիկ պակասեց։Ղազարյանը հայտնեց, որ «Մեր բակը» ֆիլմի նկարահանումներից հետո շատ էին մտերմացել, հաճախ հանդիպում եին, կամ հեռաձայնում և շատ է տխրում, որ էլ նրա ձայնը չի լսելու։

Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել երեկ՝ հունիսի 22-ի լուսադեմին՝ 66 տարեկան հասակում:

bottom of page