top of page

«Ու այս ամենի ֆոնին Ալեն Սիմոնյանը նկարներ է հրապարակում իր իսպանական հանգստից, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ճամարտակություններով է զբաղված». Թևանյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jul 2, 2024
  • 1 min read

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սրանք հազարավոր երեխեքի մահվան պատճառ են դարձել, սրանք հանձնել են Արցախը, սրանք հանձնում են Հայաստանը, սրանք թալանում են մեր երկրի բյուջեն, սրանք այլասերվածության մաստեր-կլաս են ցույց տալիս:

Ու այս ամենի ֆոնին Ալեն Սիմոնյանը նկարներ է հրապարակում իր իսպանական հանգստից, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ճամարտակություններով է զբաղված: Սա նշանակում է թքել հայ ժողովրդի վրա: Աշխարհն էլ է այս ամենից հետո թքում մեզ վրա:

Ամոթ մեզ, որ այսպիսի իշխանություն ունենք: Ամոթ մեզ, որ դեռ չենք հեռացրել սրանց: Ամոթ մեզ, եթե սրանց չվռնդենք իշխանությունից»։

1/2078
bottom of page