top of page

Քաղաքացին ընկել է 6 մետրանոց փոսը․ մանրամասներ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Sep 18, 2024
  • 1 min read

Սեպտեմբերի 18-ին, ժամը 10:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 6 մետր), դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Վ. Թ.-ին (ծնված 1951 թ.) դուրս են բերել փոսից (մոտ 3 մետր):

1/2076
bottom of page