top of page

«Իրավունք». Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 14, 2024
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարությունը դեկտեմբերի 12-ին ընդունեց որոշում, ըստ որի՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Հաշվի առնելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 20-ին, իսկ ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, ապա, ամենայն հավանականությամբ, Գյումրու ավագանու ընտրությունները կնշանակվեն մարտի 30-ին:

Ըստ էության, ՏԻՄ օրենքով հնարավոր էր գտնել մի քիչ ավելի երկար ժամանակ ձգելու միջոց արտահերթ ընտրությունների համար, երբ կա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ ի դեմս անկուսակցական, «Լուսավոր Հայաստան»-ից ժամանակին ընտրված նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանի, իսկ ավագունուն քվորում ապահովելու համար իշխանությունը հաստատ ձեւ կգտներ: Բայց ինչո՞ւ Փաշինյանը որոշեց, այդուհանդերձ, գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով` քաղաքական կուլիսներում երկու կարեւոր հանգամանք են առաջ քաշում.

  1. Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ այն մեխանիզմները, որոնք ներդրվեցին Երեւանի քաղաքային իշխանությունը պահելու համար, համապետական ընտրությունների դեպքում չեն աշխատելու: Հետեւապես, համապետական ընտրություններին ընդառաջ՝ կարեւոր է փորձարկել մի նոր մեխանիզմ եւ տեսնել դրա արդյունքը կամ հետեւանքը, որպեսզի հնարավոր արտահերթ համապետական ընտրությունների դեպքում չկանգնի արտահերթ պարտության առաջ:

  2. Փաշինյան Նիկոլը, Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելով, պարզապես, իր գլխավորած քաղաքական ուժի վարկանիշն է ստուգում՝ հասկանալու ընդհանրապես արժե՞ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե՝ ոչ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2075
bottom of page