Search
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում
- 24timeam
- Dec 14, 2024
- 1 min read

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արագած գյուղում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեկ և այսօր ուժեղ քամու հետևանքով կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ, արմատախիլ է արվել 100-ից ավելի հսկայական ծառ, մի քանի էլեկտրասյուներ, գազախողովակներ են վնասվել։ Ամբողջությամբ պոկվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տանիքը, որի թիթեղները քամին շպրտել է մի քանի 100 մետր հեռու։ Գյուղում էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը դադարեցվել են։ Քամին իր սև գործն է արել նաև Ծաղկաշեն գյուղում։