Search
44-օրյայի մասնակիցների դիմանկարները ներկելու կասկածանքով 62-ամյա կին է ձերբակալվել
- 24timeam
- Oct 22, 2024
- 1 min read

ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները: Այս մասին գրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն:
Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,- հայտնել է նա։
14.56.20.04.2025
11.17.20.04.2025