Խնդրելով մեզ ոչ մեկ խաղաղություն չի տալու, բանակի պատրաստ չլինելն էլ խեղաթյուրված կարծիք է. Մանվել Գրիգորյանի կին
Առաջին հերթին շնորհավորում եմ մեր բանակի կազմավորման ծննդյան օրը, մեր բանակը միշտ հզոր է, չնայած անցած հարաբերական պարտություններին: Այս մասին Armlur-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:
«Մեր բանակը հզոր է և ի վիճակի է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Կցանկանամ, որպեսզի ավելի հզոր և մարտական բանակ ունենանք, որովհետև մեր երկրի համար դեռ մեր մարտահրավերները ավարտված չեն»,- ասաց նա։
Խոսելով իշխանությունների որդեգրած խաղաղության քաղաքականության մասին, Ամիրյանը նշեց. «Բանակի պատրաստ չլինելն ուղղակի խեղաթյուրված կարծիք է, մեր բանակի, մեր զինվորների մարտական ոգին շատ բարձր է: Մտածել, թե մեր բանակը մարտունակ չէ և մենք պետք է գնանք խաղաղության, ես կարծում եմ, որ խաղաղությունը հզորներն են վերցնում, խնդրելով ոչ մեկ մեզ խաղաղություն չի տալիս»: