Search
«Ունենք անհասկանալի, ստվերային շրջանառությամբ լեցուն մի միջավայր, որը կոչվում է «Մեյմանդարի» շուկա»․ Գևորգ Պապոյան
- 24timeam
- Nov 5, 2024
- 1 min read

«Ունենք անհասկանալի, ստվերային շրջանառությամբ լեցուն մի միջավայր, որը կոչվում է «Մեյմանդարի» շուկա։ Այն լոգիստիկ կենտրոնի փաստացի բացակայության պայմաններում իր վրա է վերցրել այդ կենտրոնի ֆունկցիան»,-ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանկ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ գյուղմթերքի իրացման լոգիստիկ կենտրոնի բացակայությունը համարելով բացթողում։ Նրա խոսքով, դասական ձևաչափով սուպերմարկետը, արտահանողը և ֆերմերը երբեք չեն հանդիպում իրար։ Ֆերմերը գործ է ունում միայն լոգիստիկ կենտրոնի հետ։