top of page

ԱՄՆ-ն հայամետ դիրքորոշման պատճառով դեմ էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացմանը․ Ալիև

Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացմանը՝ կարծելով, որ Հայաստանը  կմնա լուսանցքում։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտի հարցերով հանդիպման ժամանակ։

«Մեծ դիմադրության հանդիպեցինք, երբ ուզում էինք դա իրականացնել, հիմա արդեն կարող եմ ասել այդ մասին։ Մեծ էր դիմադրությունը ԱՄՆ-ի կողմից, իսկ պատճառը հայամետ քաղաքականությունն էր, ԱՄՆ-ն կարծում էր, որ այդկերպ Հայաստանը կմնար լուսանցքում,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը լուրջ ճնշում է գործադրել Վրաստանի այն ժամանակվա ղեկավարության վրա, որպեսզի նա չհամաձայնի նախագծին։ Ադրբեջանը երկար տարիների բանակցությունների արդյունքում կարողացավ համաձայնության գալ վրացական կողմի հետ։

1/1933
bottom of page