top of page

«Արդյո՞ք կարելի է այդքան բեռնել ավտոբուսները»․ Սոնա Աղեկյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Sep 4, 2024
  • 1 min read

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար վիճակում է` ամենուր խցանումներ են, ավտոբուսները գերբեռնված են ուղևորներով, չգիտեմ, արդյո՞ք կարելի է այդքան բեռնել այդ ավտոբուսները, կդիմանա՞ն այդ ծանրությանը։


Նոր ուստարին է մեկնարկել, մայրաքաղաքի ոչ մի դպրոցի մոտ չկա ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, առաջին դասարանցիների համար ավանդական դարձած «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը


2024-2025 ուստարվա համար նախապես հայտարարվեց, որ նախկին մեկ ամսվա փոխարեն լինելու է 10 օրյա միջոցառում, դա էլ չկա։


Աշխատանքից ուշացող վարորդները հետիոտնային անցումների վրա, կանաչ լույսի տակ վարում են դպրոց շտապող երեխաների վրա։


Չկա Պետության ներկայացուցիչը, այստեղ էլ քաղաքացուն թողեցին մեն-մենակ, կկարողանա զգուշանալ` կփրկվի, հակառակ դեպքում կունենանք վրաերթեր, որի մեղավորը` վստահաբար կարող եմ ասել, որ լինելու է այս բարձիթողի վիճակի պատասխանատուն։


Էլ չեմ խոսում, որ գծանշումներն էլ թարմացված չեն` Երևանի քաղաքապետարան, ինչի՞ չեք իրականացրել այս կարևոր գործառույթը։ Գումար դուրս եք գրել, չէ՞, բա ինչո՞ւ չեք ներկել, որ առաջին անգամ դպրոց ոտք դնող երեխաների համար տեսականորեն հասկանալի լինի, ոնց պետք է հատեն փողոցն ու հասնեն դասարան»։

1/2077
bottom of page