Search
Անդրանիկ Միհրանյանը «Զվարթնոցում» սպասելուց հետո վերադարձել է Մոսկվա
- 24timeam
- Dec 16, 2024
- 1 min read

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որին կիրակի ուշ երեկոյան թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը, վերադարձել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Միհրանյանը, ինչպես նշված է հաղորդագրությունում, Երևան էր ժամանել նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում։ Նշվում է նաև, որ նա ժամանել էր ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։
Ազգությամբ հայ, բայց ՌԴ-ում ապրող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հայտնի է Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ քննադատական հայտարարություններով։