top of page

Հայաստանի կանանց հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jul 7, 2024
  • 1 min read

ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպմանն ընդառաջ Հայաստանի կանանց ազգային հավաքականը հուլիսի 7-ից 17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին.

Դարպասապահներ

Ալինա Պողոսյան — «Կռիլյա Սովետով» ՌԴՍոֆինե Կևորկյան — «Սան Դիեգո» ԱՄՆԼիլիթ Բաբայան — «Փյունիկ»

Պաշտպաններ

Նատաշա Ժամգոչյան — «Լավալ» ԿանադաՍվետլանա Կարագյոզյան — «Ռուբին» ՌԴԼիանա Ղազարյան — «Ռոստով» ՌԴՄիլանա Վարդանյան — «Կրասնոդար» ՌԴՏատյանա Գրիգորյան — «ՓիԷսԷս Քոլեջ» ԱՄՆՀասմիկ Գրիգորյան — «Ուրարտու»Անի Ղուկասյան — «Փյունիկ»Մարինե Կարապետյան — «Փյունիկ»Նիկա Սմիրնովա

Կիսապաշտպաններ

Աննա Դալլաքյան — «Ռոստով» ՌԴՎերոնիկա Ասատրյան — «Արարատ Տալլին» ԷստոնիաԼարա Կազանչյան — «Քրեյթոն» ԿանադաՄարալ Արթին — «Մալագա Սիթի» ԻսպանիաՄանե Ներսեսյան — «Գո Իգլս» ԱՄՆ

Հարձակվողներ

Անի Սաֆարյան — «Կոլումբիա Լայընս» ԱՄՆՏաթև Խաչատրյան — «Արարատ-Արմենիա»Լուսինե Կոստանյան — «ՈՒրարտու»

Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հուլիսի 12-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Բուլղարիայի ընտրանու դեմ: Կանանց ազգային հավաքականն ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Ռումինիայի հետ: Հանդիպումը տեղի կունենա Բուխարեստի «Արկուլ դե Տրիումֆ» մարզադաշտում հուլիսի 16-ին։

1/2078
bottom of page