top of page

Երևանում բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը, կան տուժածներ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Oct 2, 2024
  • 1 min read

Այսօր, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 08.00-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 51 երթուղին սպասարկող «Ժոնգթոնգ» ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

«Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Բախման հետևանքով Mercedes-ն էլ հարվածել է ծառին։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը»,- գրում է կայքը։



1/2076
bottom of page