Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում Գերմանիայի դեսպանն Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Թանգարան-ինստիտուտ։
«Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։ Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը»,- ասվում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հաղորդագրության մեջ։