top of page

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի Անկախության տոնի առիթով

  • Writer: 24timeam
    24timeam
  • Sep 21, 2024
  • 1 min read

Սեպտեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Հանրապետական մաղթանք։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Սրբազան արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով աղոթք բարձրացրեցին առ Աստված հայրենիքի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։

1/2076
bottom of page