Այսօր բանակցություններ գոյություն չունեն․ Բագրատ Սրբազան
- 24timeam
- Nov 14, 2024
- 1 min read

«Ձեր իշխանության գալու դեպքում ի՞նչ եք խոստանում, եթե արցախցիների՝ Արցախի վերադարձ, ապա ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով»,- հարցին ի պատասխան, Բագրատ Սրբազանն ասաց․ «Որևէ մեկը մեխանիզմներ չի կարող հնարել կամ ստեղծել։ Առկա են փաստեր և արձանագրումներ, որոնք միջազգային ասպարեզում խոսում են հնարավորությունների դուռ և պատուհաններ կան։ Առաջին խնդիրն՝ իրական բանակցություններն են»։
Սրբազանը հիշեցրեց, որ մայիսի 26-ին հրապարակից խոսել են այս մասին և ներկայացրել որպես օրակարգ։
«Մի քանի կետեր նշեմ․- Մարդասիրական խնդիրները՝ ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի խնդիրը,- արձանագրելու այն փաստը, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում, մարդկային իրավունքներ են խախտվել- Առանցքային հարցն՝ իրական բանակցություններն են՝ երկարատև խաղաղություն ունենալու համար, այսօր մենք տեսնում ենք պարտադրանք»։
Նա նշեց, որ աշխարհի բոլոր կողմերում արցախցիների վերադարձի հարցն արծարծվել է և հիմնախնդիրը վերացված չէ։
«Նույնիսկ՝ Ադրբեջանի ղեկավարն է խոսել վերադարձի մասին, անշուշտ այլ համատեքստում, բայց վերադարձը որպես գաղափար դրված է առանցքում։ Այստեղ կարևոր է միջնորդների խնդիրը, որը պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով։ Այսօր բանակցություններ գոյություն չունեն»,- ասաց Սրբազանը։