Ինձ խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տամ. ինքս ինձ չեմ խաբի. Բագրատ Սրբազան
- 24timeam
- Oct 6, 2024
- 1 min read

Բագրատ Սրբազանն այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց` քաղաքական դաշտում «չարամտորեն գործողների ամենանողկալի» հայտարարություններին չի արձագանքելու:
«Դուք ձեր ազնվությունը, ձեր հավակնությունն ու ձեր խեղճությունը գնահատե՛ք՝ համեմատելով ձեր հավակնության հետ, գնահատե՛ք նաև ձեր ձախորդությունն ու որոշեք, թե որ դաշտում եք գործում»,- ասաց նա:
Սրբազաննն ասաց, թե իր խոսքը ծանր է նստել որոշ գործարարների համար։
«Մեկ անգամ և ընդմիշտ կրկնում եմ՝ չի կարող հայկական պետություն գոյություն ունենալ առանց հայկական անվախ ու ազատ գործարարության, և չի կարող հայկական անվախ ու ազատ գործարարություն լինել առանց հայկական պետականության»,- նշեց Բագրատ Սրբազանը:
Սրբազանը դիմեց նաև ժողովրդին. «Ժողովուրդ, այս հարթակից ձեզ մի անգամ խաբել են ու ամենածանր ձևով են խաբել ու հենց այդ պատճառով ենք մենք հիմա հրապարակում, որ այդ ստերի դեմն առնենք։
Ինձ երբեմն խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տամ` սկսած սոցիալական հարցերից, վերջացրած պաշտոնների նշանակմամբ, սակայն ես, առաջին հերթին, ինքս ինձ չեմ խաբի»,- հայտարարեց նա: