top of page

Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են սկսվել ապրիլ-մայիսին

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել ապրիլ-մայիսին, որին կարող է նախորդել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, գրել են ԶԼՄ-ները։

Բանակցություններին կնախորդի հրադադարի մասին հայտարարություն։

«Նախ հրադադար կհայտարարվի, հետո կսկսվեն խաղաղության բանակցությունները: Բանակցային գործընթացում Թուրքիան կարող է որոշակի առաքելություն ստանձնել, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կարող է տրվել միջնորդի դեր, քանի որ նա միակ առաջնորդն է, ով կարող է շփվել Պուտինի, և Զելենսկու հետ, հիմա Թրամփը միացել է նրանց»,- գրել են թուրքական ԶԼՄ-ները։

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ են անցկացվել Ստամբուլում 2022 թվականին։ 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անցյալ շաբաթ ասել էր, որ ուկրաինական հակամարտությունը մոտենում է շրջադարձային կետին, և որ Անկարան պատրաստ է աջակցել դրա կարգավորմանն ուղղված ջանքերին։

1/1931
bottom of page