Search
Բոլորս պետք է ոտքի կանգնենք Սյունիքը փրկելու համար․ Ավետիք Իշխանյան
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կապանում ՔՊ-ն պարտվում է։ Սակայն, չնայած ընդդիմության մեծ առավելությանը, այնուամենայնիվ հարյուրավոր սյունեցիներ քվեարկել են Սյունիքը Ադրբեջանին հանձնելու օգտին։
Ի՞նչ ասես, բայց արդյոք բռնապետը կհանդուրժի՞ այս պարտությունը։ Կարծում եմ, շուտով Կապանի հաղթած քաղաքապետ Գևորգ Փարսյանին կմեղադրեն ինչ-ինչ քր․ հանցագործության մեջ և կկալանավորեն։
Հանդուրժեցինք, չէ՞ Առուշ Առուշանյանի ազատատազրկումը։ Ոչ միայն Սյունիքը, այլև բոլորս պետք է ոտքի կանգնենք Սյունիքը փրկելու համար։
Ներեցեք, կարծես թե ես էլ մի պահ մոռացա Արցախը։ Արցախի ապագան, այսօր կախված է արդեն Սյունիքի փրկությամբ։»