Պաղեստինի նախագահ. Միայն ԱՄՆ-ն կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա
- 24timeam
- Apr 28, 2024
- 1 min read

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կիրակի օրը հայտարարել է, որ միայն Միացյալ Նահանգները կարող է կասեցնել իսրայելական հարձակումը Գազայի սահմանային Ռաֆահ քաղաքի վրա՝ հավելելով, որ հարձակումը, որը նա ակնկալում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում, կստիպի պաղեստինցի բնակչության մեծ մասին լքել Գազայի հատվածը, հաղորդում է Reuters-ը։
«Մենք կոչ ենք անում Ամերիկայի Միացյալ Նահանգներին խնդրել Իսրայելին չշարունակել հարձակումը Ռաֆահում։ Ամերիկան միակ երկիրն է, որն ի վիճակի է կանգնեցնել Իսրայելին այս հանցագործությունը կատարելուց»,- ասել է Աբասը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստի ժամանակ։
РЕКЛАМА
Квартиры в ЖК «Грани» в Краснодаре. Дом уже сдан
Իսրայելը, որը շաբաթներ շարունակ սպառնում էր համակողմանի հարձակում սկսել այդ տարածքի վրա՝ ասելով, որ նպատակ ունի ոչնչացնել այնտեղ մնացած ՀԱՄԱՍ-ի գումարտակները, անցած շաբաթ ուժեղացրել է ավիահարվածները Ռաֆահի վրա:
14.40.20.04.2025
12.07.20.04.2025
13.20.12.04.2025