Search
Ուկրաինան հայտարարել է, որ Կուրսկի մարզում գերեվարել է ավելի քան 100 ռուսաստանցի զինվորի և Սու-34 ոչնչացրել
- 24timeam
- Aug 14, 2024
- 1 min read

Կուրսկի մարզում հենց օրվա սկզբից Ուկրաինայի զինված ուժերն 1-2 կմ տարածություն են առաջ անցել և գերի են վերցրել 100-ից ավելի ռուսաստանցի զինվորականների։
Դրա մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«Երախտապարտ եմ բոլոր մասնակիցներին: Դա կարագացնի մեր տղաների և աղջիկների վերադարձը տուն»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նշել է նաև, որ Սուջայում հակառակորդի որոնողական աշխատանքներն ավարտվել են։
Հանդիպումից հետո Զելենսկին հավելել է, որ օգնության նոր փաթեթները կուժեղացնեն Դոնեցկի մարզի տարածքները։ Բացի դրանից, ինչպես հաղորդում է УНИАН-ը, Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում ռուսական Սու-34 ինքնաթիռ են ոչնչացրել։