Search
Երևանում երիտասարդն անցել է ճաղավանդակի վրայով եւ մտել Իտալիայի դեսպանատան տարածք (տեսանյութ)
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Երիտասարդ տղան, բարձրանալով Երևանում գործող Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրա, մտել է դեսպանատան տարածք։
Նրան տեղում բռնել են դեսպանատան անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրանական բաժին։
Դեսպանատուն ներխուժած քաղաքացին Երևանի բնակիչ, 30-ամյա Միքայել Գ-ն է։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։