top of page

«Չէինք լքի այդ խրամատները, եթե թիկունքից հարվածներ չստանայինք»․ Արա Այվազյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • May 15, 2024
  • 1 min read

ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը 24TV-ի եթերում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ իր և այլ դիվանագետների հասցեին հնչեցրած մտքին, թե իրենք դասալիքներն էին, որոնք լքել են պաշտոններն այն օրերին, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա տեղի էր ունենում կամ ունեցել ռազմական ագրեսիա։ «Դասալքության մասին խոսում է մարդ, որը կյանքում բանակում չի ծառայել։ Ես, իմ գործընկերների հետ միասին, ստանձնել եմ պատասխանատվությունը պատերազմի անմիջապես ավարտից հետո, երբ շատ ավելի վատ ժամանակներ էին։ Մենք պատրաստ էինք ողջ թիմով և գիտելիքներով դեմն առնել այն սպառնալքիների, որոնք մոտենում էին։ Չէինք լքի իրենց ասած այդ խրամատները, եթե թիկունքից հարվածներ չստանայինք, ես մինչև հիմա շատ զուսպ եմ։ Դիվանագետները գիտեն իրենց խոսքի արժեքը և զուսպ են, թող ոմանք մեր զսպվածությունը չխառնեն ուրիշ բաների հետ»,- ասել է Այվազյանը:

1/2076
bottom of page