top of page

Հայտնի է՝ ով կփոխարինի Երևանի ավագանու մանդատը վայր դրած Հայկ Մարությանին

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լեւոն Հարությունյանը: Հարությունյանը նշեց, որ քաղաքապետը դիմում է ներկայացրել, եւ հավանաբար այն արդեն ստորագրվել է:


Հայկ Մարությանի մանդատը կփոխանցվի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ համարին: Իսկ այդ ցուցակով հաջորդ համարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նաիրի Փեթակչյանն է:


Նաիրի Փեթակչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է վերցնել մանդատը: Փեթակչյանը նաև «Քաղաքացիական պայմանագրի» Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի անդամ է: Նա աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առեւտրի, ծառայությունների եւ գովազդի բաժնում:


Հիշեցնենք՝ դեկտեմբերի 22-ից Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետը չէ. «Իմ քայլը» անվստահություն հայտնեց նրան: Երեւանի նոր քաղաքապետ է ընտրվել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

bottom of page