top of page

Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • May 15, 2024
  • 1 min read

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը րոպեներ առաջ հստակորեն ցույց տվեց, որ ոչ միայն ունակ է խաղաղ կառավարելու բազմահազար մարդկանց, այլ նաև անզիջում, բայց հաջողությամբ բանակցելու ոստիկանական ուժերի հետ։

Առաջնորդության նման որակները նրան, անշուշտ, դարձնում են կարեորագույն հանրային դերակատար ոչ միայն ներհայաստանյան ակնդրի աչքերում, այլ նաև, որ շատ կարևոր է, արտաքին լսարանների առջև։

Այս հանգամանքը ոչ միայն կարևոր է Սրբազան պայքարի առումով, այլ նաև արտաքին աշխարհում սնանկ է դարձնում այն  ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա։

Վարդան Ոսկանյան՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ


1/2076
bottom of page