top of page

Փաշինյանը երազում է, որ ՀՀ-ն այս տարի ԵՄ անդա՞մ դառնա

  • Writer: 24timeam
    24timeam
  • May 14, 2024
  • 1 min read

Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովում հաղորդավարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ երազանք պահելու հնարավորության դեպքում ե՞րբ կցանկանա, որ Հայաստանը Եվրամիության անդամ դառնա:

«Եթե երազանք պահելու հնարավորություն ունենայիք, ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ»,- հարցրել է նա:

«Ո՞ր թվականին՝ ա՛յս»,- կատակել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:

1/2076
bottom of page