top of page

Այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս բաց ճանապարհներ պետք է ստանար․ Տիգրան Աբրահամյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jul 15, 2024
  • 1 min read

Ժամանակին, երբ ակտիվ շրջանառության մեջ դրվեց կոմունիկացիաների ապաշրջափակման թեման, դա ներառում էր տարածաշրջանային բոլոր ճանապարհների բացում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սակայն Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերով և պաշտոնական Երևանի պարտվողական/զիջողական քաղաքականության հետևանքով, ներկայումս թեման միջազգային օրակարգում ամրագրում է ստացել «զանգեզուրյան միջանցքի» համատեքստում:

Բացի նրանից, որ թուրանական քաղաքական գծի կրողներն ամեն գնով փորձում են ճանապարհը միջանցքի վերածել, այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս, արտաքին աշխարհ, բաց ճանապարհներ պետք է ստանար», - գրել է նա:

1/2078
bottom of page