top of page

Առաջին տեղը երաշխավորված է․ Ռոնալդու

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jun 23, 2024
  • 1 min read

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ազգային հավաքականի դուրս գալը Եվրոպայի 2024 թվականի առաջնության փլեյ-օֆֆ, գրում է armsport.am-ը:



Նշենք, որ Պորտուգալիան իր համար երաշխավորել է առաջին տեղը՝ խմբային փուլի 2-րդ տուրի խաղում հաղթելով Թուրքիայի հավաքականին 3-0 հաշվով։ Այս խաղում Ռոնալդուն դարձել է գոլային փոխանցման հեղինակ։



«Առաջին տեղը երաշխավորված է։ Մենք հպարտ ենք այս թիմով, մենք Պորտուգալիան ենք», - գրել է Ռոնալդուն սոցցանցային էջում։



Հիշեցնենք, որ 1-ին տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն։

1/2079
bottom of page