top of page

ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jul 26, 2024
  • 1 min read

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքում է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը:

Մեհդի Սոբհանին նման լուրերի տարածման աղբյուր է համարել ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք նախկինում ևս տարածել են կեղծ տեղեկություններ:

Ըստ դեսպանի` նման լուրերի հրապարակման նպատակը Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա ազդելն է:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը»,- հավելել է է դիվանագետը:

1/2075
bottom of page