top of page

Ավելի քան 1,5 հազար հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն

  • Writer: 24timeam
    24timeam
  • Aug 9, 2024
  • 1 min read

Ավելի քան 1500 հայկական բեռնատարներ Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում ռուս-վրացական սահմանով անցնելու էլեկտրոնային հերթում են։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնի կայքը։



Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթագրված է 4881 ավտոմեքենա։ Դրանցից Վրաստան մեկնելու էլեկտրոնային հերթում գրանցված է 1573 բեռնատար։



Վերջին մի քանի օրերին Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհին Վերին Լարս անցակետով հսկայական հերթեր են գոյացել։ Քաղաքացիները ստիպված են մի քանի ժամ սպասել անցակետերով, խցանումներով և չեզոք ճանապարհով անցնելու համար։



Խցանումները սրվում են արտահանման սեզոնի և ուղևորների և բեռնատարների ծանրաբեռնվածության պատճառով:



Վիճակագրության համաձայն՝ օրական Վերին Լարսով անցնում է մոտ 150 հայկական բեռնատար։

1/2078
bottom of page