top of page

MedicalXpress. Օզեմպիկի անալոգը դանդաղեցրել է դեմենցիայով հիվանդների ուղեղի ծավալի կորուստը 50%-ով

  • Writer: 24timeam
    24timeam
  • Aug 6, 2024
  • 1 min read

Քաշը նվազեցնող Լիրագլուտիդ դեղամիջոցը կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Այն գրեթե 50%-ով նվազեցրել է ուղեղի ծավալի կորուստը Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ, հաղորդում է MedicalXpress-ը։

Լիրագլուտիդը GLP-1 ագոնիստների խմբի դեղամիջոց է, այդ խմբին են պատկանում նաև սեմագլուտիդի հիմքով Վեգովի և Օզեմպիկ դեղամիջոցները: Դրանք ստեղծվել են 2-րդ տիպի շաքարախտը բուժելու համար, սակայն դրանք նաև հեղափոխություն են կատարել ճարպակալման բուժման գործում:

Նոր հետազոտությանը մասնակցել է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող 200 հիվանդ: Լիրագլուտիդը զգալիորեն դանդաղեցրել է ուղեղի հյուսվածքի և մտավոր կարողությունների կորուստը՝ համեմատած կեղծ դեղամիջոցի (պլացեբոյի) հետ: Դեղամիջոցը պաշտպանել է ուղեղի այն հատվածները, որոնք վերահսկում են հիշողությունը, ուսումը, լեզուն և որոշումների կայացումը: Մեկ տարի բուժումից հետո այս ֆունկցիաների վատթարացումը դանդաղել է 18%-ով։ Ուղեղի ծավալի կորուստը 50%-ով ավելի պակաս է եղել, քան պլացեբո խմբում:

Լիրագլուտիդի գործողության ճշգրիտ մեխանիզմը հայտնի չէ: Գիտնականները կարծում են, որ այն կարող է պաշտպանել ուղեղը՝ նվազեցնելով բորբոքումը կամ մեծացնելով բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ: Այն կարող է նաև բարձրացնել նյարդային բջիջների դիմադրությունը Ալցհեյմերի հիվանդության ազդեցության նկատմամբ կամ բարելավել ուղեղի նյարդային բջիջների միջև հաղորդակցությունը:

Քանի որ Լիրագլուտիդը և նրա անալոգներն արդեն հաստատված են ճարպակալման և շաքարախտի բուժման համար, ուստի դրանց վերաորակավորումը դեմենցիայով հիվանդների համար կարող է արագ լինել: Փորձարկման նոր փուլի արդյունքները պատրաստ կլինեն 2025 թվականի վերջին։

1/2075
bottom of page