top of page

«Երբեմն ուզում ես հողաթափերով կամ շորտով տնից դուրս գալ, բայց չես կարող, որովհետև ուշադրության կենտրոնում ես». Գարիկ Սեփխանյանը՝ հայտնիության մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 18
  • 1 min read

«Լինում են դեպքեր, երբ ուզում ես մենակ մնալ, բայց չես կարողանում: Ուզում ես մի տեղ գնալ ու հանգիստ նստել, աննկատ մնալ, բայց դա անհնար է, չես կարող:

Այս մասնագիտության մեջ նորմալ է, սովորում ես, չես կարող մտնել սուպերմարկետ և ոչ ոք քեզ չբարևի, չտեսնի կամ չնկարվի քեզ հետ:

Երբեմն ուզում ես ազատ լինել, կոպիտ ասած՝ հողաթափերով գնաս մի տեղ, շորտով տնից դուրս գաս, բայց չես կարողանում, որովհետև ուշադրության կենտրոնում ես:

Դու դառնում ես հասարակության մի անդամ, ում միշտ ուշադրություն ես դարձնում, չնայած դա նաև հաճելի երևույթ է, բայց երբեմն հոգնում ես»,- MediaHubTV-ի եթերում՝  խոսելով հայտնիության մասին, ասել է դերասան Գարիկ Սեփխանյանը:  

bottom of page