top of page

Մահացել է ՀԽՍՀ արդարադատության նախկին նախարարը

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Արմեն Աշրաֆյանը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1986թ.–ին։


75 տարեկան հասակում այսօր մահացել է Խորհրդային Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արմեն Աշրաֆյանը։ Վերջին տարիներին Աշրաֆյանն աշխատել է Արդշինբանկում։


Արմեն Աշրաֆյանը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1986թ.–ին։


Աշրաֆյանը ծնվել է 1946թ Լոռու մարզի (Գուգարքի շրջան) Լեռնապատ (նախկին Հաջղարա) գյուղում:


Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:


Մինչև 1982 թվականը աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում: Այնուհետև ընտրվել է Խորհրդային շրջանի ժողդատարանի նախագահ, եղել է ՀՀ գերագույն դատարանի անդամ, արդարադատության նախարար:

1999-ից ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետն է, ՀՀ դատախազության կոլեգիայի և գիտամեթոդական խորհրդի անդամ:

bottom of page