ԱԺ-ում մեկնարկել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումը
Ազգային ժողովում մեկնարկել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումը։
ԱԺ են եկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Քննարկմանը հատուկ զեկույցով հանդես է գալու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Քննարկումը կտևի երեք ժամ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց, որ իրար նկատմամբ լինեն հարգալից։