top of page

Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նոր ծրագրում գրանցումը. 1 քմ-ի արժեքը՝ 364-414 հազար դրամ

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Mar 20, 2024
  • 1 min read

Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագրից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: Դիմում-հայտի ձևը, տեղեկանքների ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը, ինչպես նաև պայմանները նկարագրող ՀՀ կառավարության որոշումը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում:

Մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին:

Այսպիսով՝ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան և ավտոկայանատեղի գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է մինչև 2024թ․ մարտի 22-ը դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ, իսկ մինչև մարտի 25-ը՝ կատարեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված վճարումը։

Բնակարանների 1 ք․մ․ արժեքը առանց ներքին հարդարման 364,000 դրամ է, իսկ ներքին հարդարմամբ 414,000 դրամ։

Դիմումատուների տվյալները յուրաքանչյուր գերատեսչություն պետք է լրացնի ծրագրի կայքէջում։ Այնուհետև ինքնաշխատ եղանակով ձևավորված գերատեսչական տեղեկանքը և դիմում-հայտերը գերատեսչությունները պետք է ներկայացնեն Քաղաքաշինության կոմիտե մինչև ապրիլի 3-ը։

«Նոր Երևան» թաղամասում հանրային ծառայողներին մեկ միասնական փուլով նախատեսված է բաշխել 996 բնակարան և 700 ավտոկայանատեղի։

Բնակարաններին կարող եք ծանոթանալ ծրագրի կայքէջում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով:

1/2076
bottom of page