top of page

Աշոտյան. Սրբազան շարժումն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jun 22, 2024
  • 1 min read

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:Քաղաքացի Անահիտ Մարտիրոսյանը նրան հարցրել է.

«Սրբազան պայքարը հայտարարում է, որ ավելի ընդլայնված է լինելու: Իրատեսակա՞ն եք համարում»:Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Ես իրատեսական եմ համարում Հայաստանի կործանումը կանխելու վերջնական հնարավորությունը: Չեմ հավատում, որ 5000 տարվա ընթացքում չվերացած ազգը կարող է հեռանալ պատմաքաղաքական ասպարեզից, այն էլ՝ այսպիսի անփառունակ, խայտառակ, անպատիվ կերպով: Եթե ինքնասպաններին, ըստ կրոնական ավանդույթի, հուղարկավորում էին եկեղեցական գերեզմանատներից դուրս, ապա պատկերացրեք, թե պատմության ինչպիսի դժոխքում կհայտնվի զանգվածային ինքնաոչնչացում գործող մի ամբողջ ժողովուրդ, եթե վերջապես ուշքի չգա:

Ինչ վերաբերում է Սրբազան շարժմանը, ապա այն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը: Այս պայքարի ընթացքում մարդկանց դժգոհությունը երկրի և քաղաքացիների աղետալի վիճակից ո՛չ մաշվել է, ո՛չ փարատվել, ո՛չ էլ անհետացել: Հակառակը, Հայաստանի շարունակվող կազմաքանդումը, ոստիկանական վայրագությունները միայն ավելացրել են ըմբոստության էներգիան»:

bottom of page