top of page

Հանուն իր նոր ընկերուհու՝ Բրեդ Փիթը հրաժարվել է իր «փնթի» սովորություններից. նա սովորեցրել է դերասանին ցնցուղ ընդունել եւ լվանալ ատամները

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jul 18, 2024
  • 1 min read

Բրեդ Փիթի սիրելին՝ Ինես դե Ռամոնը, լեգենդար դերասանին սովորեցրել է լոգանք ընդունել։ Բրեդ Փիթը հաճախ է քննադատության ենթարկվել իր ենթադրյալ վատ հիգիենայի պատճառով, այդ թվում՝ տհաճ հոտի համար: Սակայն Ինես դե Ռամոնի շնորհիվ նա «վարդի պես է բուրում», հաղորդում է In Touch Weekly-ն՝ վկայակոչելով աղբյուրներին:



«Նա, իսկապես, փոխվել է Ինեսի համար: Նախկինում Բրեդը հազվադեպ էր լոգանք ընդունում կամ լվանում մազերը, հրաժարվում էր դեզոդորանտից կամ օդեկոլոնից»,-նշում է աղբյուրը,-«Բայց Ինեսի հետ ամեն ինչ փոխվել է։ Նա ամեն կերպ փորձում է փոխել իր փնթի սովորությունները»։



Աղբյուրը նշում է, որ զույգի սիրելի զբաղմունքը յոգան է, որին հաջորդում է կամ ցնցուղը կամ լողավազանում սուզվելը: «Բրեդը սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել իր հագուստին եւ թույլ է տալիս սիրելիին ընտրել իր օդեկոլոնը: Ինոսը, նույնիսկ, ստիպել է նրան լվանալ ատամները: Նրանք հաճույք են ստանում միասին սպա գնալուց, որտեղ իրականացնում են մերսում եւ դեմքի խնամք: Նա նաեւ խոնավեցնող միջոցներ է օգտագործում, եւ, ի ուրախություն բոլորի, Բրեդը բարելավել է իր հմտություններն այս ոլորտում»։

1/2075
bottom of page