top of page

Լուսաձայնային նռնակի կիրառման հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երկրորդ անգամ կվիրահատեն․ Նրան վերջապես տուժող են ճանաչել

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jun 25, 2024
  • 1 min read

Հունիսի  12-ին ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակի կիրառման հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երկրորդ անգամ կվիրահատեն, վիրահատությունը վաղն են անելու։ Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Նաիրա Սահակյանը։

«Սիրելի ընկերներ, հարազատներ ու դեպքով հետաքրքրված մարդիկ,

Ուզում եմ տեղեկացնել, որ Եսայու երկրորդ վիրահատությունը վաղն է լինելու։ Հավատում ենք` հաջող կընթանա։ Հիմնական գործը աջ ձեռքի մնացած հատվածի վրա է լինելու, բայց գործեր կան նաև ձախ ձեռքի և կրծքավանդակի որոշ բեկորային վնասվածների վրա։

Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ մեր փաստաբան Մ. Եսայանը Քննչական կոմիտեից գրություն է ստացել, որը հաստատում է Եսայու` տուժող ճանաչվելը»,- գրել է նա։

bottom of page