top of page

Աննայի հրապարակած ուղեցույցը ցույց է տալիս այն ցածր մակարդակը, որ բնորոշ է այսօրվա իշխանություններին. Blognews.am

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Feb 8
  • 1 min read

Աննան սոցցանցային իր էջում հրապարակել է իր կողմից կազմված ուղեցույցը՝ ի ցույց դնելու, թե ինչ սկզբուքներով են ինքն ու իր թիմը առաջնորդվում օտարների հետ շփումներում: Աննան այդ ուղեցույցում, մասնավորապես, կոչ է անում ինքն իրեն ու իր թիմակիցներին այլ երկրներում ուզվորություն չանել, չշողոքորթել, շոփինգով չտարվել և վերջապես անհեթեթ իրավիճակում չհայտնվելու համար այցից առաջ «Wikipedia»-ում տեղեկանալ տվյալ երկրի պատմության, աշխարհագրական տարածքի, բյուջեի, մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի, բանակի, ռազմական բյուջեի, մշակույթի մասին:


Այստեղ ամենավիճելին թերևս բազմաչարչար «Wikipedia»-ի հեղինակության ու հնարավորությունների գերագնահատումն է Աննայի կողմից՝ չհաշված այն փաստը, որ արտերկրյա ուղևորությունների ժամանակ Աննան և՛ շոփինգով է զբաղվում, և՛ քծնում է, և՛ ուզվորություն անում՝ ասենք Նիկոլի իշխանության համար առավել բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով:



Հայտնի է, որ նույնիսկ ուսանողներին չի խրախուսվում սեփական գիտելիքները հարստացնել «Wikipedia»-ի օգնությամբ, քանի որ այդ առցանց աղբյուրը համարվում է ոչ ճշգրիտ ու խիստ վիճելի հեղինակությամբ մի բան. հաճախ կամայական մեկը կարող է խմբագրել դրանում առկա այս կամ այն տվյալը, նյութը՝ աղավաղելով իրականությունը: Աննայի ու նրա թիմի համար,սակայն, «Wikipedia»-ն ճշմարտության ակունք է, փաստորեն, ինչը թերևս տարօրինակ էլ չէ. Աննան էլ նրա թիմակիցներն էլ նույնիսկ «Wikipedia» երբևիցե չէին կարդացել, երբ եկան իշխանության:



Սա ցույց է տալիս այն ցածր մակարդակը, որ բնորոշ է այսօրվա իշխանություններին, որոնց ներկայացուցիչների մեծագույն մասը «նախորդ կյանքում» կլուբներում պիվի շիշ էր ծծում ու քռով գալիս:

bottom of page