top of page

Մահացել է Յուրի Ներսիսյանը

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Մահացել է հասարական ու պետական գործիչ, 1992-1993թթ-ին Ստեփանակերտի քաղաքապետ Յուրի Ներսիսյանը: Այդ մասին ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։


«Մենք հավերժ երախտապարտ ենք լինելու գոյամարտի դժնդակ օրերին մեր քաղաքի կենսագործունեության թիվ մեկ պատասխանատուին, Արցախյան շարժման առաջամարտիկներից ու մեր պետականության ստեղծման ջատագովներից մեկին: Մեծ քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա թե՛ նրա սերնդակիցների, թե՛ գալիք սերունդների հուշերում: Ննջեք խաղաղությամբ, մեր ավագ ընկեր»,- գրել է նա:

1/2076
bottom of page