top of page

Մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր․ «Հրապարակ»

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր։ Այս տեղեկությունը հաստատել են 2 տարբեր դիրքերում գտնվող զինվորականներ՝ հավելելով, որ ՊՆ-ի հատուկ նշանակության գնդի, ինչպես նաեւ արտաքին հետախուզության ծառայողները, երբ մարտական գործողությունների ամենավճռական պահին փորձել են դիրքեր բարձրանալ, նրանց արգելել են` ասելով, որ ունեն պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը` մայորից բարձր կոչում ունեցողներին թույլ չտալ։ Արդեն հայտնի է նաեւ, որ իշխանությունը մերժել է ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի աջակցությունը, իսկ երբ Սյունիքում տեղակայված ռազմաբազայի երկրորդ կորպուսի հրամանատար Գորինը փորձել է տեղում աջակցություն ցուցաբերել` բարձրանալ մարտական դիրքեր, նրան եւս թույլ չեն տվել։ Ուշագրավ է, որ  նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե չեն կարող չկրակելու հրաման տալ, «նման հրաման չտալը պետական դավաճանություն է»։


Իսկ ինչպե՞ս կարելի է որակել փորձառու բարձրաստիճան զինվորականների` դիրքեր բարձրանալու արգելքը, գուցե սա էլ նրանց նկատմամբ հոգածությա՞մբ բացատրեն: Չէ՞ որ նրանց մասնակցությունը կարող էր էականորեն փոխել ուժերի բալանսը»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

1/2076
bottom of page