Այդ վայրկյանին ամենքը տեսան, թե ինչպես գնդապետ Մազմանյանի ստվերը համր քայլերով ծածկված, արնաշաղախ գլխով, անցավ նստարանների միջից
- SMM Hub
- May 29, 2024
- 1 min read

1920թ.-ի հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը, երբ հրամայվեց Կարսում դադարեցնել ռազմական գործողությունները, գնդապետ Հովհաննես Մազմանյանը նախընտրեց մահը՝ Կարսը հանձնելու դիմաց և «Ա՛խ մայրիկ, ա՛խ հայրենիք» արտասանելով ինքնասպան եղավ. նա 28 տարեկան էր:
Ըստ մեկ այլ վկայության, գնդապետ Հովհաննես Մազմանյանի վերջին բառերն են եղել՝ "Մի կյանք ունեմ, Հայրենիք, Քեզ եմ տալիս":
Մազմանյանի ինքնասպանության հաղորդագրության պահի մասին Հայաստանի Առաջին Հանրապետության Ազգային ժողովում հայտնել է Կոստան Զարյանը․
«Լռության մեջ նախարարներից մեկը խոսեց, Պարոնայք պատգամավորներ: Այսօր կեսօրից հետո լուր ստացվեց Կարսի անկման մասին: Ցավով իմացանք, որ թուրքի ասկյարները քաղաք են մտել գրեթե առանց կրակ արձակելու... Պարտք եմ համարում այստեղ հիշել մի սրտառուչ դեպք: Քաջ գնդապետ Մազմանյանը հուսահատությունից մղված տեղնուտեղը ինքնասպան է եղել... Այդ վայրկյանին ամենքը տեսան, թե ինչպես գնդապետ Մազմանյանի ստվերըէ համր քայլերով ծածկված, արնաշաղախ գլխով, անցավ նստարանների միջից, կանգ առավ դահլիճի խորքում։ Հետո բոլորը տեսան՝ գլուխը հակված գնդապետ Մազմանյանը երերաց և մարմնի ամբողջ ծանրությամբ վայր ընկավ:
Բոլոր ներկաները սփրթնեցին»: