Մի քանի զինծառայողի հարազատ մեկնել է Սյունիք․ «Sputnik Արմենիա»
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Գյուղի բնակիչներից մի քանիսն իրենք են բահեր վերցրել ու բարձրացել սարերը՝ զինվորականներին ինժեներական աշխատանքների ժամանակ օգնելու համար։ Նոյեմբերի 16-ին Սյունիքում հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժի հարձակումից հետո մի քանի զինծառայողների ծնողներ մեկնել են Սյունիք՝ իրենց երեխաների մասին տեղեկություններ ստանալու համար։ Այդ մասին Իշխանասարից հայտնում է «Sputnik Արմենիայի» թղթակիցը։
«Նրանցից մի քանիսը ավտոմեքենաները թողնելով մարտական գործողություններին ամենամոտ բնակավայրում՝ Իշխանասար գյուղում, փորձել են դիրքեր բարձրանալ»,- պատմել են գյուղացիները։
«Սյունիքում երկրապահին, կամավորական ջոկատներին խնդիր ենք տվել, որ պատրաստ սպասեն»,- նշել է մարզպետը։
Միևնույն ժամանակ Իշխանասարի ղեկավար Մարատ Պետրոսյանը «Sputnik Արմենիայի» հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ շեշտելով, որ նրանց այնտեղ պարզապես չէին թողնի։