Օմիկրոն շտամի ութ ախտանշան, որոնք չպետք է անտեսել
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Հայտնի է դարձել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ութ ախտանշան, որոնք արտահայտվում են վաղ փուլերում և նման են մրսածության կամ գրիպի ախտանշաններին: Այդ մասին գրում է The Sun-ը։
Փորձագետները նշել են, որ «օմիկրոն» շտամի ախտանշաններն օրգանիզմում առաջանում են կորոնավիրուսով վարակվելուց հետո մոտավորապես երկրորդ օրը և կարող են տևել շուրջ հինգ օր: Այսպես, բժիշկները Հարավային Աֆրիկայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից նշել են կոկորդում քորը, գոտկատեղի հատվածում ցավը, հարբուխը կամ խցանված քիթը, գլխացավը, հոգնածությունը, փռշտոցը, գիշերային քրտնարտադրությունը և մարմնի կոտրատվածության զգացումը:
Նշվում է, որ ախտանշաններն ավելի քիչ են արտահայտվում, քան COVID-19-ի ավանդական նշանները, քանի որ դրանք շատ նման են մրսածությանը կամ գրիպին: Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել դրանք և ժամանակին դիմել բժիշկներին։