top of page

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Դեկտեմբերի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:


Մասնավորապես՝ Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ծիլքար, Ռյա Թազա, Ալագյազ, Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Շիրակի մարզի Աշոցք գյուղերում, Մարտունի-Գետափ, Երևան-Սևան, Երևան-Մեղրի, Մեծ Մասրիկ-Տրետուկ ավտոճանապարհներին։


Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

1/2076
bottom of page