Search
Էհ, ընկեր Պուտին... ադրբեջանցիները սպանել խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալին ու ևս 5-6 ռուս զինվորականի։ Վարդան Ղուկասյան
- SMM Hub
- Aug 20, 2024
- 1 min read

Ռուսները նախորդ տարի, երբ Արցախում իրականացվեց ցեղասպանություն, ամեն ինչ արեցին, որ թաքցնեն, թե ինչպես են ադրբեջանցիները սպանել խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալին ու ևս 5-6 ռուս զինվորականի։ «Պատահականության» տակ կոծկեցին, գնաց, ինչպես ուղղաթիռի դեպքը։
Ադրբեջանցի զինծառայողները, իսկ կան նաև այլ տեղեկություններ, որ դրանք եղել են թուրքական հատուկ նշանակության զինծառայողներ, բառի ուղիղ իմաստով գնդակահարել են ռուսներին, որոնցից մեկը՝ կոչումով փոխգնդապետ։
Այսօր Պուտինը գնում է Բաքվում շեհիդների պուրակ ու գլուխ է խոնարհում այն բանակի նահատակների առաջ, որոնք գնդակահարելով սպանել են իր զինվորներին։
Էհ, ընկեր Պուտին...