Թեղին արժեքավոր փայտանյութ է, հոշոտեք Երևանը, թիմակիցների ծափահարությունների ներքո. Քրիստինա Վարդանյան
- SMM Hub
- Mar 20
- 1 min read
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքում գրում է

«Թումանյան փողոցի հետիոտն հատվածը զավթողին պատժող չկա, պետական և հանրային շահ չէ, թեղին արժեքավոր փայտանյութ է, հոշոտեք Երևանը, թիմակիցների ծափահարությունների ներքո…
Ծառերի վրա մի փչակ էլ չկա, ամռանը լրիվ արողջացած էին, մի վնասվածք չկար։ Աղետաբերներ…»։
ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն էլ գրում է.
«... Լուրջ չեմ հասկանում,
Հնարավո՞ր չէ արդյոք նոր ծառ տնկել կողքը, մի քիչ դա աճի, մեծանա, հետո նոր նախկինը սենց սատկացնել ..
Մասնագիտական դաշտ չեմ մտնում, պարզապես կարծում եմ տրամաբանորեն հնարավոր է դա անել։

Թե չէ տենդենց է քանդել ու քանդել։
Իսկ եթե փոխենք դա`
Սկզբում փորձենք որևէ բան սարքել, տնկել, աճեցնել կառուցել, նոր ասենք նախկինը վատն էր եկեք քանդենք ...

Թե էմոցիոնալ (այդ ծառերի հետ մարդիկ կապված են, ապրել, մեծացել են իրենց հետ) կապ կառաջանա, հոգեպես կհարմարվեն և այլն ...»։