Search
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
- 24timeam
- Aug 10, 2024
- 1 min read

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել։
Ընթացիկ տարվա հուլիս ամսին Հայաստան այցելել է 237 հազար 603 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 255 հազար 706-ի համեմատ։ Ննման վիճակագրություն է ներկայացրել Զբոսաշրջային կոմիտեն։
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 42%), Վրաստանին (13%) և Իրանին (8%):
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 17 տոկոսով։