top of page

Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճն իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախnւմների համար․ Արմեն Խաչատրյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • May 27, 2024
  • 1 min read

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է առել, որը ներկայացնում ենք ստորև․

«Մի իրականության մեջ Տավուշում, Լոռիում աղետ, զոհված և վիրավորված հայրենակիցներ, երկրին և մեր բազմաթիվ մարդկանց պատճառված խոշոր վնասներ , իսկ մի այլ իրականության մեջ Տավուշի և հայրենիքի «փրկության» շարժման հայրենասիրության, հայրենիքի, միասնության, Աստծո, սրբության, փրկության, օրհնության, սրբազանության, իշխանափոխության մասին շոու-ակցիա, այնուհետև առավոտյան ժամին փողոցները փակելով փորձում են առավելագույնս կաթվածահար անել երկիրը։

ՀՀ սահմանադրությունը երշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական իրավունքներն ու ազատությունները այդ թվում նաև խաղաղ հավաքներ, ցույցեր անելը, բայց այդ իրավունքների իրացումը չպետք է զանգվածաբար խախտի նույն սահմանադրությամբ ամրագրված այլոց ( ՀՀ բնակիչների) իրավունքներն ու ազատությունները։

Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար։

Չի կարելի փորձության ենթարկել մեր քաղաքացիների համբերությունը։

ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու սահմանադրությամբ ամրագրված իրավունքները, ինչպես նաև ՀՀ սահմանադրական կարգը ապահովելու համար իրավապահ համակարգը իրացնում և իրացնելու է օրենքով սահմանված լիազորությունները»։

1/2076
bottom of page